Հավասար հնարավորություններ ուսանողական քաղաքացիական նախաձեռնություն ՀԿ

Քո հնարավորությունը՝

Քո ձեռքում է

ՏՏ համայնք

ՏՏ համայնք-ը նախաձեռնություն է, որի նպատակն է ապահովել ՀՀ-ում ՏՏ ոլորտի առաջանցիկ զարգացումը: Այն ընդգրկում է ողջ ՀՀ տարածքը և իրականացվում է առցանց:

Ապագան սկսվում է դպրոցից

Ծրագիրը նախաձեռնվել է 2021 թվականին, շահել է ԿԳՄՍՆ դրամաշնորհը, սակայն իրականացվում է սեփական միջոցներով 2022 թվականից:

Գիտական Հայաստան

Ծրագիրը գործարկվել է  2022 թվականին, տեղի են ունեցել մեկ-երկու հանդիպումներ, այն վերսկսլեու անհրաժեշտություն ունի:

ԵՍ ՈՒ ԴՈՒ ԱՇԱԿԵՐՏ

Առցանց ծրագիր է, որը նպատակն էր FB Live եթերում  կազմակերպել հանդիպում երկու իրար անծանոթ աշակերտների միջև, ովքեր միմյանց հետ կխոսեն և կշփվեն հաղորդավարի ներկայությամբ

Երիտասարդ հռետոր Տաշիրում

Ծրագիրը իր մեջ ներառել է 1 օրյա դասընթաց Լոռու մարզի Տաշիր քաղաքի երիտասարդների համար:

Բարի գալուստ, ուսանող – առցանց

Ծրագիրը իրականացվել է առցանց, առաջին կուրսեցիների համար, առանց դրամաշնորհի:

Հարկային և հաշվապահական հաշվառում

10 օրյա դասընթացներ հարկային և հաշվապահական հաշվառում թեմայով, որն իրականացվել է ամեն տարի մեկ անգամ տարբեր մասնակիցների ներգավվմամբ:

Անվճար ծրագրավորում

Ծրագիրը իրականացվել է մեկ անգամ, 2019թ.-ի մարտ – հուլիս ամիսներին:

Երիտասարդ հռետոր

Ծրագիրը իրականացվել է երկու անգամ, որոնցից մեկը ՀՀ ԿԳՄՍՆ դրամաշնորհի շրջանակներում, Ստեփանավան քաղաքում:

Մեր առաքելությունը

Ստեղծել հավասար հնարավորություններ հասարակության բոլոր այն անձանց համար, ուվքեր պատրաստ են այդ հնարավորությունները  օգտագործել ի շահ պետության կայացման, ազգային արժեքների պահպանման ու հայ անհատի ձևավորմանն ու կատարելագործմանը:

Մեր մասին

Հասարակական կազմակերպությունը  հիմնադրվել է 2018 թվականի սեպտեմբերի 28-ին Հայաստանի Եվրոպական համալսարանի մի խումբ ուսանողների և դասախոսների կողմից: Հասարակական կազմակերպության գործունեությունը ուղղված է կրթության խթանմանն ու Հայաստանում կրթական ու մասնագիտական աճի հնարավորությունների ստեղծմանը:

2007 Սայաթ-Նովա 20, Վանաձոր, Լոռի, Հայաստան
+374 77 376 850 [email protected]