Հավասար հնարավորություններ ուսանողական քաղաքացիական նախաձեռնություն ՀԿ

Անվճար ծրագրավորում

Ծրագիրը իրականացվել է մեկ անգամ, 2019թ.-ի մարտ – հուլիս ամիսներին:

Տևողությունը5 ամիս
ՁևաչափըԱռցանց
Մասնակիցները12

Ծրագրի գաղափարը

Հաշվի առնելով ՏՏ ոլորտի առաջանցիկ զարգացման տեմպերը՝ նախաձեռնվել են Web ծրագրավորման դասընթացներ հետևյալ տեխնոլոգիաների գծով՝

  • HTML
  • CSS
  • JavaScript
  • Php
  • WordPress

Ծրագրին գլխավոր նպատակն է եղել պատրաստել մասնագետներ, ովքեր աշխատանք գտնելուց հետո ՀԿ-ին կվճարեին հոնորար՝ նրանց մասնագետ պատրաստելու համար: Հոնորար վճարելու դրույթը հետագայում հանվել է:

Ծրագրին մասնակցել են շուրջ 12 մասնակից, որոնք դասերին մասնակցել են FreeconferenceCall առցանց հարթակի օգնությամբ: Դասընթացի մասնակիցներից՝ Նելլի Հովհաննիսյանը, Լիլիթ Բոթոյանը, Հակոբ Բեգլարյանը, Մարգարիտա Սարգսյանը ընդունվել են աշխատանքի:

Ծրագրի շարունակականությունը «ՏՏ համայնք» նախաձեռնությունն է:

Ներկայումս Facebook սոցիալական հարթակում առկա է թե խումբ և թե ֆեյսբուքյան էջ :