Հավասար հնարավորություններ ուսանողական քաղաքացիական նախաձեռնություն ՀԿ

Կին ղեկավարների ուսուցում և պատրաստում

Ծրագիրը առաջին անգամ նախաձեռնվել է 2019 թվականի ապրիլ-հունիս ամիսներին:

Տևողություն2 ամիս
ՁևաչափըԱռցանց
ԲնույթըԱնվճար

ԾՐԱԳՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Պետական կառավարման մարմիններում և այլ կազմակերպությունների կանանց ներգրավվածությունը հաշվի առնելով՝ կին ղեկավարների պատրաստման և նրանց  աշխատանքի արդյունավետության բարձրացման միջոցով մեծացնել կին ղեկավարների նկատմամբ հասարակության վստահությունն ու տնտեսութան կառավարման բնագավառում կառավարման արդյունավետությունը:

ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

Կատարելագործել ղեկավար պաշտոններում կանանց մասնագիտական ունակություններն ու հմտությունները տնտեսագիտության, կառավարման և հարակից այլ գիտությունների բնագավառում:

Ծրագրի գլխավոր նպատակից ածանցվում են հետևյալ ենթանպատակները.

  • Ստեղծել կառավարման բնագավառում կին ղեկավարների ուսուսցման և պատրաստման հարթակ:
  • Դասընթացների միջոցով կատարելագործել ծրագրի մասնակիցների ղեկավարման տեսական և պրակտիկ հմտութունները
  • Ապահովել մասնագիտական կատարելագործման անընդհատությունը

Ծրագիրը իրականսցվել է երկու անգամ՝ 2019թ-ի ապրիլ-հունիս ամիսներին և 2020 թվականի մարտ- մայիս ամսիներին. Ծրագրին գրանցվել են շուրջ 37 մասնակից, մասնակցել են 15-20-ը:

Ծրագրի շրջանակներում ըստ դասացուցակի գրանցված մասնակիցները ուսուցանել են տեսական և գործնական գիտելիքներ

  1. Մենեջմենթից,
  2. Կառավարման հոգեբանությունից
  3. Գործարար էթիկայից
  4. Ֆինանսներ և վարկից
  5. Բիզնեսի կազմակերպումից
  6. Մակրոտնտեսագիտությունից
  7. Աշխատանքային իրավունքից
Հ/Հ

Օրը

Առարկան Դասավանդողը
1. Երկուշաբթի Մենեջմենթ Անահիտ Մնացականովա
2. Երեքշաբթի Աշխատանքի իրավունք Զարինե Հովհաննիսյան
3. Չորեքշաբթի Կառավարման հոգեբանություն Հայկուհի Հարությունյան
4. Հինգշաբթի Մակրոտնտեսագիտություն Կարինե Մնացականյան
5. Ուրբաթ Բիզնեսի կազմակերպում Հռիփսիմե Պետրոսյան
6. Շաբաթ Գործարար էթիկա Նարինե Եգանյան
7. Կիրակի Ֆինանսներ և վարկ Մհեր Ֆրանգուլյան