Հավասար հնարավորություններ ուսանողական քաղաքացիական նախաձեռնություն ՀԿ

Երիտասարդ հռետոր

Ծրագիրը իրականացվել է երկու անգամ, որոնցից մեկը ՀՀ ԿԳՄՍՆ դրամաշնորհի շրջանակներում, Ստեփանավան քաղաքում:

Տևողությունը1 ամիս
ՁևաչափըՕֆլայն
Վայրըք. Ստեփանավան

Ծրագրի գաղափարը

«Խոսիր, որ քեզ ճանաչեմ»,  –  ասում էր Սոկրատեսը և ապացուցում, որ ցանկացած գործի հաջողություն մեծապես կախված է նրա ճիշտ ու հստակ ներկայացումից: Դեռ ավելին, յուրաքանչյուր մասնագետ իր աշխատանքում հաջողակ է, եթե տիրապետում է իրեն ներկայացնելու արվեստին: Արվեստ, որը դեռևս հնագույն ժամանակներից ստացել է ճարտասանություն անվանումը: Եվ որքան էլ զարմանալի է ճարտասանությունը հայ մշակույթի հնագույն բաղադրիչներից է: